Հայկական կինոյի պատմությունը՝ գրքերում և ժողովածուներում
«Ֆիլմադարանը» հրատարակում է բացառիկ գրքեր՝ նպատակ ունենալով փաստագրել հայկական կինոյի պատմությունը:
Եզակի հատոր, որտեղ տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր։ 600 էջանոց այս գրքում ժողովված է շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և իլյուստրատիվ այլ նյութեր։
Գիրք-ալբոմ, որտեղ ներկայացվում է մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի չնկարահանված «Ինտերմեցցո» ֆիլմի սցենարը, Փարաջանովի պատկերազարդումները, զանազան կարծիքներ և այլ արխիվային նյութեր։