Մեր Առաքելությունը

Փառատոնին կից կինոդպրոցի նպատակն է խրախուսել Հայաստանի մարզային և սահմանային բնակավայրերի երեխաների ստեղծագործական միտքն ու բորբոքել հետաքրքրությունը շրջակա աշխարհի հանդեպ:

Կինոդպրոց

Նպատակները

Ստեղծագործական մտածողություն

Աշակերտները պետք է հաղթահարեն ընկալման ավտոմատիզմը և սովորեն արվեստի ու ինքնարտահայտման հնարավորությունների ընդլայնման շնորհիվ նորովի տեսնել, վերարժևորել ու վերաիմաստավորել ամենօրյա իրականությունը:

Մեդիագրագիտություն

XXI դարում, երբ ընթերցանության մշակույթը տեղ է տալիս պատկերային մշակույթին, առավել կարևոր նշանակություն է ստանում մեդիագրագիտությունը և պատկերային ինքնարտահայտումը:

Կինոարարման հմտություններ

Արդի տեխնոլոգիական առաջընթացը լայն հնարավորություններ է տալիս առանց հատուկ տեխնիկական միջոցների ճանաչելու աշխարհը՝ կինոյի լեզվով:

Ծրագրի կառուցվածքը

Տեսական մաս

Աշակերտները նայում և քննարկում են զանազան ֆիլմեր, ինչպես նաև իրենց իսկ նկարահանած նյութը:

Գործնական մաս

Ապագա ֆիլմերի գաղափարների հղացումը, զարգացումը, նկարահանումները և մոնտաժը:

Արդյունք

Ստեղծված ֆիլմերն ավանդաբար ցուցադրվում են «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը:

Մեր ֆիլմերը

«Մի սովորական, բայց հաճելի օր» (2025)

Կինոդպրոցի սաների կողմից ստեղծված ֆիլմը Դեբետ գյուղում: